Լրահոս
Կրթություն և գիտություն
13:46
09.02.21
74

«Նախարարն արդեն ինքը որոշել ու նախապատվությունը տվել է այն հավակնորդին, ով՝ ո՛չ փորձ ունի, ո՛չ էլ մեր դպրոցի հետ որևէ կապ ունի». ուսուցչուհի

Img default alt hy

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է դասադուլն ու գործադուլը։ Աշակերտները դպրոց չեն հաճախում, ուսուցիչները հավաքված մի դասասենյակում միասին, այդ թվում՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը։

Իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նոր նշանակված տնօրեն Քարմիլե Առաքելյանն իր աշխատասենյակում է, որը հսկում է 3-4 ոստիկան։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սմբատյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով գործադուլ ու դասադուլ անելու պատճառների մասին, ասաց, որ չեն ցանկանում աշխատել նորանշանակ տնօրենի հետ, որովհետև նախկին տնօրենը կարող է դեռ երկար աշխատել տնօրենի պաշտոնում։

«Կրթության գործընթացն էլ կարողանում է շատ լավ կազմակերպել, ինչը մենք հիմա չենք տեսնում։ Մեր աշակերտները հիմա չեն գալիս, մեր ծնողները դժգոհ են այս իրավիճակից։ Բողոքի ակցիաներ ենք իրականացնում և անհամբեր սպասում ենք, թե ինչ արձագանք կունենա այս ամենը։ Կարծում ենք, որ սխալ որոշում է կայացրել նախարարը։ Եվ սպասում ենք նոր հրամանի»,- նշեց ուսուցչուհին։


Հարցին, թե «ընտրությունների ժամանակ ի՞նչ է տեղի ունեցել, որ չեք ընդունում ընտրությունների արդյուքները», պատասխանեց, որ ընտրությունների ժամանակ ձայները հավասար են բաշխվել, իսկ նախարարն արդեն ինքը պետք է որոշեր ու նախապատվությունը տվել է այն հավակնորդին, ով «ո՛չ փորձ ունի, ո՛չ էլ մեր դպրոցի հետ որևէ կապ ունի»։ «Եվ փաստ է, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը չի կարողանում կրթական գործընթացը պատշաճ ձևով կազմակերպել»,- ընդգծեց նա։

Հարցին՝ «իսկ մինչև ընտրություններն ինչ-որ փոփոխություններ նախորդե՞լ են, որ բերել են այդ արդյունքին, և ձայներն արդեն հավասար են եղել, և ընտրությունը մնացել է նախարարին», պատասխանեց․

«Մինչև այդ՝ 1 տարի առաջ, դպրոցի խորհրդի կազմն է փոխվել։ Եվ խորհրդի կազմում նշանակվել են մարդիկ, ովքեր Կոտայքի նախկին մարզպետի ազգականներն ու ծանոթներն են։ Քայլ-քայլ նախապատրաստեցին ու մեզ բերեցին այս վիճակին»։