Լրահոս
Հասարակական
17:53
31.10.22
118

«Նա միշտ հարձակվում էր». մրցաշար՝ պատերազմում զոհված շախմատիստի հիշատակին

44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանն այսօր 22 տարեկան կդառնար: Նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրման օրն է զոհվել Հայկազը Կարմիր Շուկայում ստացած վիրավորումից: Առաջին կարգի շախմատիստ տղայի հիշատակին՝ իր հարազատ Ավանի շախմատի դպրոցում հուշամրցաշար է անցկացվել: 

Մարզիչները, Հայկազի հետ մարզված շախմատիստները հիշում են՝ Հայկազը չհանձվող, հաղթել երազող շախմատիստ էր, նույնպիսի հրետանավոր՝ մարտի դաշտում: