Լրահոս
Հասարակական
14:30
04.01.25
1 255

Մուսալեռ գյուղում բախվել են «Ford»-ն ու «Toyota»-ն. մանրամասներ

Img default alt hy

Հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսօրին Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Ա․ Վ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել  են սթափ։