Լրահոս
Քաղաքական
17:00
28.10.25
187

Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդին անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս ընձեռվող հնարավորություններին

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:

Ինչպես տեղեկանում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը Պայմանագրի նպատակներին՝ ի նպաստ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման:

Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Ֆլոյդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ՝ կարևորելով շարունակական ջանքերը Կազմակերպության նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս պայմաններում ընձեռվող հնարավորություններին: