Լրահոս
Հասարակական
17:10
17.02.26
79

Միքայել Սրբազանը վերադարձավ Գյումրի. տնային կալանքը նա կկրի Շիրակի առաջնորդարանում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկրորդ վիրահատությունից հետո դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ու 8 ամիս անց վերադարձել Գյումրի, որտեղ պետք է տնային կալանք կրի: Գյումրեցիներն իրենց թեմի առաջնորդին դիմավորել են «Սրբազան» վանկարկելով, գրկախառնություններով, համբույրներով, արցունքներով՝ շտապելով ստանալ բաղձալի օրհնությունը: