Լրահոս
Հասարակական
14:23
14.04.22
246

ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Արցախից տեղահանված ընտանիքների

Img default alt hy

Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ Պաշտպան Գրիգորյանը Գորիսում հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ։

Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել էկենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։

Գրիգորյանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակի միջոցով նրանց խնդիրները կլինեն իր ուշադրության կենտրոնում:

Այնուհետև, Պաշտպանը այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին:

Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում Պաշտպանին ներկայացվել են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի,սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին