Լրահոս
Հասարակական
23:39
01.11.22
142

ՄԻՊ-ը ուսանողների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի և «Գլաձոր» համալսարանի ուսանողներին:

Պաշտպանը երիտասարդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Պաշտպանի աշխատակազմի գործառույթները և լիազորությունների շրջանակը:

Գրիգորյանն ուսանողների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին: