Լրահոս
Քաղաքական
14:28
02.12.22
132

Միլի Մեջլիսին ՔՊ-ն չի պատասխանում և բառեր է ջնջում ԱԺ ընդդիմության նախագծից

Քաղաքացիական պայմանագիրը չի միանում ընդդիմության առաջարկին, ձեռնպահ է մնում ու չի պատասխանում Ադրբեջանի Միլի Մեջլիսի հայտարարությանը, քանի որ դա ռիսկի տակ կդնի խաղաղության օրակարգը. խորհրդարանում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 8-ին կոչ է արել Հայաստանի խորհրդարանին «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը», ընդունել խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի առաջարկները, հրաժարվել Արցախից: