Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:45
10.02.26
697

«Միջին միջանցքի» զարգացում և աջակցություն TRIPP նախագծին․ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հռչակագիրի հիմնական կետերը

Img default alt hy

ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հռչակագիրի հիմնական կետերը․ 

Խարտիան ամրագրում է Ադրբեջանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը՝ տրանսպորտից ու էներգետիկայից մինչև արհեստական բանականություն (ԱԲ), ներդրումներ և անվտանգություն։

Փաստաթուղթն արձանագրում է հարաբերությունների անցումը ինստիտուցիոնալ և երկարաժամկետ մակարդակի՝ իրականացման հստակ մեխանիզմներով, հայտնում է ադրբեջանական Minval Politika-ն։

Հիմնական կետերը.

Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ որպես գործընկերության հիմք։

«Միջին միջանցքի» զարգացում և աջակցություն TRIPP նախագծին՝ որպես առանցքային տարանցիկ երթուղու։

Էներգետիկ համագործակցություն և Ադրբեջանի դերի ամրապնդում՝ որպես էներգետիկ անվտանգության հուսալի գործընկեր։

Առևտրի և ներդրումների աճ, գործարար միջավայրի բարելավում և մասնավոր հատվածի ներգրավում։

Համագործակցություն ԱԲ և թվային տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ տվյալների կենտրոնները (data-centers) և թվային ենթակառուցվածքները։

Նորարարությունների և կիբերանվտանգության զարգացում, աջակցություն ԳՀՓԿ-ին (НИОКР) և տեխնոլոգիական ստարտափներին։

Համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, ներառյալ պայքարը ահաբեկչության դեմ։

Աջակցություն Ադրբեջանում հումանիտար ականազերծմանը՝ տեխնոլոգիաների և ֆինանսավորման միջոցով։

Աշխատանքային խմբերի ստեղծում և կոնկրետ նախագծերի մեկնարկ՝ ճանապարհային քարտեզներով։

Պարբերական ռազմավարական երկխոսություն և պայմանավորվածությունների կատարման վերահսկողություն։