Լրահոս
Երևան
17:23
22.12.20
73

Միջադեպ՝ քաղաքապետարանի աշխատակցի և ԲՀԿ-ականների միջև

Img default alt hy

Այսօր Երևանի քաղաքապետարանում, ավագանու նիստին զուգահեռ,  ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների և քաղաքապետարանի աշխատակցի միջև միջադեպ է տեղի ունեցել:

Խմբակցության ավագանու անդամները քաղաքապետարանից դուրս գալիս բղավում էին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում էին շենքից դուրս գալ և միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:

«Տվյալ աշխատակիցը մեր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, անգամ ամաչում եմ ասել, թե ինչ: Նրան հորդորեցի հանգստանալ, սակայն նա շարունակեց իր անկիրթ արտահայտությունները ընդդիմության լիդերների, ինչպես նաեւ իմ կուսակցության ղեկավարի հասցեին»,- նշեց Մանրիկյանը՝ հավելելով, որ իրենք գոռում էին «Նիկոլ հեռացիր»: