Լրահոս
Հասարակական
11:30
23.05.22
125

Մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է

Img default alt hy

Մայիսի 21-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի  բեռնատար կցորդիչով   Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան: Կցորդիչը բարձված է եղել մի քանի տոննա թղթով: