Լրահոս
Քաղաքական
23:10
02.12.22
131

Մի հեղույսից են կախվել. հրապարակային վանդալիզմ՝ թուրքական ձեռագրով

Այսօր իշխանական լրատվամիջոցները հասանելիություն են ստացել Հանրապետության հրապարակի շենքերի տեսահսկման սարքերին ու շռնդալից տարածում են մի մոնտաժված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Հայլուրի» օպերատորը կադրեր անելու նպատակով տեղաշարժում, ինչպես քաղաքապետարանն է ասում, շենքի պատը մխրճված հեղույսը:

Հավանաբար երբեք օպերատորի աշխատանքը մոտիկից չտեսած լրագրողները աղմկում են՝ իբր օպերատորն է հեղույսը մտցրել պատը: