Լրահոս
Քաղաքական
16:44
31.10.22
161

Մեզ համար ընդունելի են մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով. Փաշինյանը՝ Պուտինին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանի համար ընդունելի են մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հարցով:

Նա հույս է հայտնել, որ ՌԴ առաջնորդը կաջակցի, որպեսզի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  հանդիպման արդյունքներով հնարավոր եռակողմ հայտարարության տեքստում հղում արվի այդ փաստաթղթին:

«Հայաստանն այդ առաջարկն արել է, սակայն մինչ այս պահը մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը կպաշտպանի այդ առաջարկը: Դա ոչ մի կերպ չի հակասում այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին: Ընդ որում, Պրահայի բանակցությունների ժամանակ ես կենտրոնացել եմ  Լեռնային Ղարաբաղի հարցով Ձեր՝ նաև հրապարակային արված հայտարարությունների վրա »,- ասել է Փաշինյանը: