Լրահոս
Արցախ
11:59
19.01.23
98

Մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին

Img default alt hy

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։

«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- ասված է Արցախի նախագահի Ֆեյսբուքի գրառման մեջ: