Լրահոս
Քաղաքական
12:37
17.03.25
447

Մեր առաջնային քաղաքական խնդիրներից է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը. Դերենիկ Մալխասյան

Img default alt hy

Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների, Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով։ Այս մասին Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական մեծ հավաքի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։

«Մեր թասիբն ու արժանապատվությունը պետք է հենց այդտեղ ցույց տանք, պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի, կյանք, որտեղ չի լինելու թշնամանք, ատելություն, պառակտում, որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական, որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ»,-նշել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։