Լրահոս
Հայաստան
15:53
24.12.20
82

Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները, վարչապետի հրամանը օրենք չէ. փոխոստիկանապետ

Img default alt hy

«Նման հարց առկա չէ, ես ձեզ վստահեցնում եմ, իսկ ինչու եմ ես ներկայանում, քանի որ անձամբ ես եմ կանոնակարգում իրավական խումբը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` ի պատասխան այն հարցի, թե ինչու ոստիկանապետը չի գալիս կառավարության նիստերին և արդյոք ճիշտ է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել

Անդրադառնալով վերջին օրերին, ոստիկանների հրաժարականների փաստին,  փոխոստիկանապետը նշեց, թե քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից գրեթե ազատման դեպքեր չեն եղել: «Շատերը անձնական խնդիրներից ելնելով են հրաժարականի դիմում ներկայացնում»: Իսկ  թե ինչ խնդիր է, փոխոստիկանապետը հրաժարվեց ներկայացնել և հավելեց, որ 2018 թվականին ոստիկանությունից ազատվածների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան՝ այս տարի։

Հարցին՝ եթե վարչապետից «արյան գետեր հոսելու» հրահանգ լինի, կկատարի՞, նա ասաց, որ իրենք կատարում ենք օրենքով իրենց վերապահված գործառույթները: «Վարչապետի հրամանը օրենք չէ»,ասաց նա: Այնուամենայնիվ հարցին, թե եղել է նման հրահանգ, ինչի մասին ասում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նա նշեց՝ այն ժամանակ այլ պաշտոն էր զբաղեցնում և դա պետք է հարցնել այն անձանց, ովքեր այնտեղ ներկա են եղել:

 

Արա Ֆիդանյանն ասաց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից թողնել, հեռանալու կոչեր չի լսել: «Լսել եմ այն, որ միանշանակ իրավացիորեն Վլադիմիր Գասպարյանը կոչ է անում, որ այլ գործողություններ չդիմեն, և որևէ մեկը ոստիկանությունում որևէ այլ գործողության չի դիմում»,-ասաց նա: