Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:28
31.10.22
255

Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Img default alt hy

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շփումը տևել էր մոտ երկու ժամ:

Ալիևի հետ հանդիպումից հետո  կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: