Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:56
31.10.22
856

Մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը

Img default alt hy

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Հիշեցնենք՝ Եռակողմ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։