Լրահոս
Հասարակական
16:50
30.03.22
536

Մեկ շաբաթում ինչ է արել Մարինա Պողոսյանը ԲԴԽ-ում

Img default alt hy

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունվարի 27-ի նշանակմամբ Բարձրագույն դատական խորհուրդ էր ներմուծել իրավապաշտպան Մարինա Պողոսյանին, որպեսզի նա աշխատի որպես փորձագետ: Պողոսյանն այն երկու փորձագետներից մեկն էր, որը ի պաշտոնե իրավունք էր ունենալու ասելու՝ ով դառնա դատավոր, ով՝ ոչ, գրում է «Hraparak.am»-ը։

«Ըստ էության, Գագիկ Ջհանգիրյանը Պողոսյանին օժտել էր դատավոր ընտրելու իրավունքով: 

Ավելի ուշ, պարզվեց, որ Պողոսյանը 1 շաբաթով է որպես փորձագետ լինելու, կոռուպցիայի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի ընտրվելիք դատավորների թեկնածուների և դիմորդների հետ հարցազրույց է անցկացնելու, թե ով ինչ քանակի գույք ունի, որտեղից է այդ գույքի ձեռքբերումը։

Բարձրագույն դատական խորհրդից Պողոսյանի գործունեության վերաբերյալ փոխանցեցիին, որ Մարինա Պողոսյանը գրավոր քննության փուլն անցած թվով 5 հավակնորդի հետ հանդիպում է ունեցել, տեղի է ունեցել հարցուպատասխան։

«Փորձագետների կարծիքը խորհրդատվական բնույթ ունի, չի կարող որոշիչ լինել, ընտրում են ԲԴԽ անդամները, գրավոր քննություն են հանձնում, ով հաղթահարում է, անցնում է բանավոր քննության փուլ։ Բանավորը անցկացնում են խորհրդի անդամները։ Բանավոր քննությունն էլ ով հաղթահարում է, վերապատրաստման է մասնակցում, սովորում, ավարտում է և նշանակվում դատավոր»,-նշեցին ԲԴԽ-ից։

Նաև փոխանցեցին, որ ոչ միայն Մարինա Պողոսյանի, այլ նաև միջազգային ու տեղական փորձագետների հետ է հանդիպում եղել․

«Իրենք խորհրդատվական բնույթի կարծիք են հայտնել»։