Լրահոս
Հայաստան
15:30
20.05.21
73

Մասնագիտացված կլինիկաները պետք է լինեն Երևանում, բայց առնվազն ամեն մարզում պետք է լինի բարձր մակարդակի բուժսպասարկման մեկ հիմնարկ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մարզային բուժհաստատություններին և նշել, որ միամտություն կլինի կարծել, որ Երևանում և մարզերում բուժսպասարկման մակարդակը նույնը կլինի:

«Մասնագիտացված կլինիկաներ դու չես կարող ամեն տեղ ունենալ և պետք է այդ կլինիկաները շատ բարձր մակարդակ ունենան և պարտադիր չի, որ լինեն Երևանում, չես կարող փոքր երկրում 5-10 կլինիկա ունենալ, բայց առնվազն ամեն մարզում պետք է մեկ բարձր մակարդակի բուժսպասարկման հիմնարկ լինի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ պետք է հստակ սահմանված ստանդարտ լինի բուժհիմնարկների պարագայում և այդ ստանդարտը չպետք է իջնի, քանի որ իջեցնելը նշանակում է խտրականություն դնել Աշոցքի և Երևանի բնակչի միջև:

«Սա այն դեպքը չէ, որ ֆանտաստիկ գումարներ է պահանջում: Սա հնարավոր է անել և խնդիրը հասկանալի է, ինձ թվում էր, թե մենք այդ բանը հաղթահարել ենք և տարբեր ծրագրերով ինչ-որ բան արվում էր լայնածավալ, բայց հետո կարծես կանգնեց և կենտրոնացավ ամեն ինչ Երևանում, ընդհանրապես երկրի զարգացման համաչափ հարցը երկրի ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության հարցն է և մենք, եթե այսպես շարունակենք, ապա ուղղակի ունենալու ենք դատարկված գյուղեր, հատկապես սահմանամերձ գոտում»,- նշեց երկրորդ նախագահը: