Լրահոս
Քաղաքական
11:31
30.04.25
179

Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, թող չփորձի փախչել. Չախոյան

Img default alt hy

Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»։ Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ասել էր. «Հայհոյել եմ, լավ եմ արել, Մեսրոպ Մանուկյանին էլ ասում եմ՝ քաղաքական թիմիդ շարիր, էդ քարը նվեր կտամ, դրանով խփիր թիմիդ գլխին, վերջում էլ՝ ղեկավարիդ գլխին»: