Լրահոս
Սպորտ
11:13
29.03.22
412

Մարմնամարզության ֆեդերացիան էլ չի համագործակցի Նատալյա Ռոտենբերգի հետ

Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում ընթացիկ տարվա փետրվարին: