Լրահոս
Հասարակական
20:30
04.05.25
1 220

Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա երեխային

Մայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Հրազդան համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Հայտնի է, որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և կասկածներ կան, որ հնարավոր է՝ նա անզգուշաբար գետն ընկած լինի։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի