Լրահոս
Քաղաքական
15:25
21.05.22
211

Մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը․ փաստաբան

Img default alt hy

Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, գրել է Արամ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։

Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը»։