Լրահոս
Հայաստան
15:54
18.05.22
176

Մարդկանց բերման են ենթարկում գետնին տապալելով. հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել

 

Առավոտից սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 352 քաղաքացի է բերման ենթարկվել, այդ թվում` ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը, Արթուր Վանեցյանի որդին: Կարմիր բերետավորները ակնհայտ բռնի ուժ են կիրառել Լևոն Քոչարյանի հետ փողոց փակած քաղաքացիների նկատմամբ:

Կադրերում երևում է` ինչպես են տղամարդկանց գետնին տապալում, հարվածում, հրելով մտցնում ոստիկանական մեքենաներ: Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է, որ անգամ մայթերից են բերման ենթարկում քաղաքացիներին: