Լրահոս
Քաղաքական
13:28
02.12.22
138

Մարդասպան Սաֆարովի «ներում». Աշոտյանը՝ Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնման մասին

«Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անարգանք է Գուրգեն Մարգարյանի հիշատակի նկատմամբ և մարդասպան Սաֆարովի «ներում»»,- այսպես է Հայաստանի ու Հունգարիայի արտգործնախարարների հանդիպմանը արձագանքել նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նրա քաղաքական թիմի կառավարման օրոք է Հայաստանը խզել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2012 թվականին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: