Լրահոս
Քաղաքական
16:08
02.12.22
130

Մանդատը վայր չի դնելու Իշխան Սաղաթելյանը. «Պայքարից հրաժարվել չկա»

Այսօր հանգուցալուծվել է ինտրիգն Իշխան Սաղաթելյանի պատգամավորական գործունեության ապագայի շուրջ: Նա հայտարարել է, որ մանդատը վայր չի դնելու՝ չհերքելով, որ այդպիսի քննարկումներ եղել են:

Ի վերջո դաշինքը որոշել է, որ այդ կուսակցության բոլոր պատգամավորները մասնակցելու են խորհրդարանի աշխատանքներին ու վայր չեն դնելու մանդատները:

«Պայքարից հրաժարվել չկա»,- լրագրողներին ասել է Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ իշխանության ճնշումները չեն վախեցնելու իրեն, ընկերներին ու հարազատներին: