Լրահոս
Աշխարհ
14:14
05.02.21
48

Մակրոնը քննադատել է սոցցանցերը` Թրամփի «խոսափողն անսպասելի անջատելու» որոշման համար

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է սոցցանցերն` ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «խոսափողն անսպասելի անջատելու» որոշման համար: Ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդի ֆորումին` Մակրոնը նշել է, որ Թրամփի էջերի արգելափակման որոշումներն այնպիսի պլատֆորմների կողմից, ինչպիսիք են Twitter-ը եւ Facebook-ը, կարող էին խելամիտ թվալ կարճաժամկետ հեռանկարում, սակայն «ժողովրդավարական պատասխան» չդարձան, փոխանցում է news.am-ը:

Մակրոնը հավելել է, որ խոշոր տեխնոլոգիանները «ոչնչացրել են այն բոլոր հարթակները, որտեղ [Թրամփը] եւ նրա կողմնակիցները կարող էին արտահայտվել»: «Ես չեմ ուզում ապրել մի ժողովրդավարության պայմաններում, երբ առանցքային որոշումներն ընդունվում են մասնավոր խաղացողների, մասնավոր սոցցանցի կողմից: Ես ուզում եմ, որպեսզի դա որոշվի ձեր ներկայացուցչի կողմից ընդունված օրենքով կամ հրամանագրով, կառավարմամբ, ժողովրդավարական քննարկումներով եւ ժողովրդավարական առաջնորդների հաստատմամբ»:

Apple-ը եւ Google-ը հեռացրել էին Թրամփի կողմնակիցների շրջանում տարածված Parler հավելվածն իրենց հավելվածների խանութներից, իսկ Amazon-ը չեղարկել էր հոսթինգի ծառայությունները պլատֆորմի համար: Reddit-ը, TikTok-ը եւ մյուսները եւս հեռացրել էին Թրամփին աջակցող ալիքները կամ քոնթենթը:

Մակրոնը սոցցանցերի հարթակներին մեղադրել է քաղաքական բռնության խթանման մեջ` ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ նշել է, որ դրանք օգտագործվել են «այն նույն ցույցերի խթանման համար», որոնք, ի վերջո, Թրամփի արգելափակմանը հանգեցրին:

«Նոր բռնությունը մեր ժողովրդավարական երկրներում, որը հիմնականում կապված է այս սոցցանցերի հետ», այժմ «մեր կյանքի նոր ձեւն է դարձել»»,- ասել է Մակրոնը: