Լրահոս
Աշխարհ
15:10
10.02.21
64

Մակրոնը Պուտինին չի հրավիրել Նապոլեոնի մահվան 200-րդ տարելիցի առթիվ անցկացվելիք միջոցառումներին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հրավեր չի ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից մասնակցելու Նապոլեոնի մահվան 200-րդ  տարելիցի առթիվ գարնանն անցկացվելիք միջոցառումներին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որքանով գիտեմ` դեռ ոչ: Դեռ չի եղել»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը Մակրոնից հրավեր է ստացել մասնակցելու Նապոլեոնի մահվան 200-րդ տարելիցի առիթով նախատեսված հիշատակի միջոցառումներին: