Լրահոս
Արցախ
13:07
10.01.21
56

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ

Img default alt hy

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Կարևորվել են հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը: