Լրահոս
Հասարակական
13:08
19.01.23
249

Լուսանկարներ՝ հրդեհված զորամասի տարածքից

Img default alt hy

Shamshyan.com-ը լուսանկարներ է հրապարակել Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից և դրա հետևանքներից։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: