Լրահոս
Տարածաշրջան
18:02
23.11.22
107

Լուգանսկում նոր տարածքների ազատագրման մասին է հայտնում Կիևը. Մոսկվան թուլացրել է հարձակումը Դոնբասում

 

Եղանակային վատ պայմանների պատճառով՝ Դոնբասում ռուսական զորքը նվազեցրել է հարձակման ինտենսիվությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինուժի բարձրաստիճան զինվորական Սերգեյ Չերևատին: Նրա խոսքով՝ ռուսները փորձում են ճեղքել Դոնեցկի շրջանի Բախմուտի և Ավդիևի պաշտպանությունը, չեն հրաժարվում ամբողջ Դոնբասը գրավելու մտքից: