Լրահոս
Հասարակական
13:55
10.05.22
370

Լոռու մարզում որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։

Ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։ 

Փաստի առթիվ  ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։