Լրահոս
Իրավական
18:10
02.11.22
203

Լոռու մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Img default alt hy

Հոկտեմբերի 30-ի գիշերը պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկանները Վանաձորի Նարեկացու փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել 31-ամյա տղամարդու վարած «Նիսան» մակնիշի մեքենան։

Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ նա ցանկանում է գրպանից ինչ-որ բան նետել։ Վարորդը, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։