Լրահոս
Արցախ
16:26
21.05.22
274

Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան

Img default alt hy

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնն Արցախում կգերադասեր տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, այլ ոչ բացառապես ռուսական անձնակազմ։ «Armdaily.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շարպը հայտարարել է BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։  

Նա նշել է, որ  Մեծ Բրիտանիան կնախընտրեր, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ անձնակազմը լիներ միջազգային։

«Պետք է ուսումնասիրել ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը, ավարտել այդ մանդատը... Ինչը կարող է լինել այլընտրանք, ինչը կարող է դրան փոխարինել»,- նշել է Բաքվում բրիտանական դեսպանը:

Նա, միաժամանակ,  դրական է գնահատել Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ բանակցությունների օրակարգը, որով նախատեսվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և տնտեսական գործակցություն։ Շարպի գնահատմամբ՝ դեռևս չլուծված է մնում Արցախի կարգավիճակի հարցը։

«Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և Մինսկի խմբի համանախագահները դրանում պետք է դեր ունենան»,- ասել է Շարպը։

Նա հայկական կողմին կոչ է արել Արդբեջանին տալ ականապատ դաշտերի քարտեզը, իսկ Ադրբեջանին կոչ արել վերադարձնել հայ ռազմագերիներին։