Լրահոս
Միջազգային
23:15
01.04.25
481

Ամերիկացի զինվորականին մահացած են գտել

Img default alt hy

ԱՄՆ բանակի չորրորդ զինվորին, որը 3 այլ զինվորների հետ միասին անցյալ շաբաթ Լիտվայում անհետացել էր, երբ նրանց մեքենան խորտակվել էր տորֆային ճահիճում, հայտնաբերել են մահացած, հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ–ի և Լիտվայի պաշտոնյաներին:

Մյուս երեք զինվորականներին մահացած են գտել մարտի 31–ին:

Հայտնի էր, որ M88 Hercules զրահապատ մեքենայով զինվորները զորավարժություններ էին անցկացնում Բելառուսի սահմանի մոտ գտնվող Պաբրադե զորավարժարանում։