Լրահոս
Քաղաքական
21:50
23.11.22
109

Լավրովը հայերեն հասկանում է. ՀԱՊԿ-ում կասեցրե՞լ են Հայաստանին օգնելու նախագիծը

ՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովից առաջ առավոտյան Երևանում համատեղ նիստ են արել կազմակերպության անդամ  երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները: 

Նրանք, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը: Այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն է հայտնել: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ճգնաժամային կենտրոնը հայ-ադրբեջանական սահմանից ամենօրյա կրակոցների մասին տեղեկություններ է ստանում: