Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:10
02.12.22
143

Լավրովի վտանգավոր մեսիջները. Մոսկվան կարող է փոխել դիրքորոշումը Արցախի հարցում

Լավրովի հայտարարությունից հետո, թե Փաշինյանն ու Ալիևը Պուտինի հետ վերջին հանդիպմանը փաստաթուղթ են տարել Պրահայից, խառնաշփոթը շարունակվում է:

ՔՊ-ականները պնդում են, թե ուզում են, որ Ռուսաստանը պնդի՝ Արցախի կարգավիճակի հարցը ապագային թողնելու իր առաջարկը:

Փորձագետներն ասում են՝ բանակցային գործընթացում առաջին ջութակի դերը չկորցնելու համար պաշտոնական Մոսկվան անգամ պատրաստ է հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցում իր մոտեցումից: