Լրահոս
Հասարակական
20:20
01.11.22
178

Լաերտ Գրիգորյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ

Img default alt hy

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով` Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը: