Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:37
25.01.23
99

Լաչինի հարցը՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում. պահանջում են կոշտ արձագանքել Բաքվին

 

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու հումանիտար իրավիճակը Արցախում: Վեսթ-մինսթերյան դահլիճում Համայնքների պալատի ներկայացուցիչները կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը ավելի կոշտ արձագանքել Ադրբեջանի իշխանությանը: Նրանք իրենց ելույթներում նշել են, որ ճանապարհի փակ լինելու պատճառով Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար մարդ պաշարման մեջ է, չի ստանում անհրաժեշտ պարենը, դեղորայքը: