Լրահոս
Հասարակական
16:00
02.04.25
603

Կյանքից հեռացել է Ռաֆայել Գրիգորյանը

Img default alt hy

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են «Գոյ» թատրոնից

«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև «Գոյ» թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի հանդեպ խոր սիրով։

«Գոյ» թատրոնը ցավակցում է վարպետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։

Հավերժ փառք Ռաֆայել Գրիգորյանին»։