Լրահոս
Հասարակական
18:52
25.10.22
99

Կրակել և վնասել էր համաքաղաքացու առանձնատան դուռը

Img default alt hy

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Նաիրիի բաժին զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ իր տան ուղղությամբ կրակել են, խնդրել էր ոստիկան մոտենա: Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 23.00-ից հոկտեմբերի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը որսորդական հրացանից կրակել և վնասել է Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի նշված առանձնատան 2-րդ հարկի դուռը՝ պատճառելով մոտ 90 000 դրամի վնաս:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Եղվարդ քաղաքի 36-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին՝ ներկայացնելով որսորդական ողորկափող հրացանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: