Լրահոս
15:49
23.04.23
600

Կութի ուղղությամբ կրակոցներ են հնչել. շտապօգնության մեքենաներ են դիրքեր բարձրացել

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել, դիրքերի ուղղությամբ շտապօգնության մեքենաներ են բարձրացել:

News.am-ին Կութի բնակիչներից մեկը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, վիրավորներ կան կրակոցների արդյունքում:

Պաշտպանության նախարարությունը դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել այս առնչությամբ, չի արագանքում նաև հեռախոսազանգերին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ են հնչել, իսկ Սոթքում զոհ ունենք։