Լրահոս
Միջազգային
17:00
22.10.24
92

Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով կան զոհեր

Img default alt hy

Առնվազն վեց մարդ է զոհվել Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով, հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Միգել Դիաս Կանելի խոսքերը:

«Նախնական տվյալներով զոհվել է վեց մարդ»,- հայտարարել է նախագահը։

Դիաս Կանելը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

ԱՄՆ-ի Փոթորիկների հետազոտման ազգային կենտրոնը նախազգուշացրել էր հոկտեմբերի 22-ին Կուբայի արևելքում հեղեղումների և սողանքների, ինչպես նաև Բահամյան կղզիների հարավ-արևելքում հնարավոր հեղեղումների վտանգի մասին: