Լրահոս
Հասարակական
10:20
21.05.22
117

Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին

Img default alt hy

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Գ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։