Լրահոս
Առողջապահական
22:50
26.10.22
193

Կորտիզոլ. սթրեսի հորմոնի հիմնական գործառույթները մարդու օրգանիզմում

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Ամեն վայրկյան մեր օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ կենսաքիմիական պրոցեսներ, որոնց շնորհիվ առանձին համակարգեր և օրգաններ աշխատում են կայուն կերպով։ Էնդոկրին համակարգը վերահսկում է այս գործընթացների ճիշտ ընթացքը: Իսկ հորմոնները պատասխանատու են ներքին միջավայրի պահպանման համար։

Դրանցից մեկը կորտիզոլն է, որն առավել հայտնի է որպես սթրեսի հորմոն: Այն առաջին հերթին կապված է արտաքին գրգռիչների նկատմամբ մարմնի բացասական ռեակցիաների հետ։

Սթրեսի հորմոնը արտադրվում է մակերիկամների կողմից: Հորմոնն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ այն արտազատվում է որպես սթրեսային իրավիճակի արձագանք։

Հիմնական գործողությունը, որ առաջացնում է կորտիզոլը, կռիվ կամ փախուստի արձագանքն է: Հորմոնի արտազատման հետ միաժամանակ սրտի բաբախյունը արագանում է, արյան ճնշումը բարձրանում է, գլյուկոզայի պարունակությունը մեծանում է, և ամբողջ մարմնի մկանները լարվում են։

Այդ իսկ պատճառով կորտիզոլի արտազատումը համարվում է առողջության վրա բացասաբար ազդող գործոն։ Եթե ​​մարդն անընդհատ լարվածություն է զգում խրոնիկական սթրեսի պատճառով, սկսվում են մարմնի բոլոր մասերի և համակարգերի աշխատանքի մեջ ձախողումներ, մարմինն ավելի արագ է մաշվում և ծերանում։ Սեփական կարիքների նկատմամբ անուշադրությունը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի, սրտանոթային համակարգի, վահանաձև գեղձի և այլ հիվանդությունների զարգացմանը։

Այն կարող է առաջացնել անքնություն, ճարպային հյուսվածքի ավելացում, մկանային թուլություն, բայց միայն այն դեպքում, եթե մակերիկամները ավելորդ քանակությամբ սթրեսի հորմոն արտադրեն։

Այնուամենայնիվ, այս նյութը անհրաժեշտ է, եթե այն ընդունվի ճիշտ ժամանակին և չափավոր: Կորտիզոլը նախատեսված է օրգանիզմը շարունակական արտաքին փոփոխություններին հարմարեցնելու համար:

Այս հորմոնն օգնում է ՝

կարգավորել արյան գլյուկոզի մակարդակը,

ակտիվացնել մտավոր գործունեությունը,

կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը,

նորմալացնել արյան ճնշումը,

նվազեցնել բորբոքային գործընթացները,

արտադրել ստամոքսահյութ,

հեռացնել ավելորդ կալցիումը ոսկորներից։

Նյութի կոնցենտրացիայի աճը տեղի է ունենում առավոտյան՝ արթնանալուց հետո։ Դրա շնորհիվ գրեթե բոլորն առավոտյան զգում են ուժի և կենսուրախության ալիք: Երեկոյան այս հորմոնի արտադրության նվազման պատճառով նկատվում է էներգիայի անկում, հանգստանալու և քնելու ցանկություն է առաջանում։

Մարմնի վրա սթրեսի հորմոնի ազդեցության առանձնահատկությունն այն է, որ ինչպես դրա բարձր, այնպես էլ ցածր պարունակությունը կարող են բացասական լինել։

Կորտիզոլը ազդում է բազմաթիվ ընկալիչների վրա, որոնք տեղակայված են մարմնի բոլոր մասերում: Այն աջակցում է նյութափոխանակությանը, նպաստում է դաշտանային ցիկլի նորմալացմանը, բարելավում է քունը, վերահսկում է արյան ճնշումը, կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, նվազեցնում է բորբոքումները, օգնում է վերահսկել հույզերը և վերացնում է կոգնիտիվ դիսոնանսը»: