Լրահոս
Սոցիալական
14:19
29.04.21
83

Կկրճատվեն ոչ բոլոր աշխատակիցները, որոշները կշարունակեն աշխատել. Քերոբյան

Մյուս նախարարություններում եւս փոփոխություններ են անցկացվում: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարությունում կրճատումները:

Նրա խոսքով՝ նախարարության գործունեությունն ուղղված է կառավարման արդյունավետության բարձրացմանը, եւ աշխատակիցների կրճատումն ինքնանպատակ չէ:

Նա հավելեց, որ որոշ բաժիններ փակվում են, որոշները՝ բացվում, օրինակ, ծրագրվում է արտահանման բաժին ստեղծել:

Նա պարզաբանեց, որ կկրճատվեն ոչ բոլոր աշխատակիցները, որոշները կշարունակեն աշխատել:

Նշենք, որ գյուղտնտեսական խորհրդատվության բաժնում օպտիմալացման արդյունքում աշխատանքից կզրկվի 69 մարդ:

Այդ կապակցությամբ ապրիլի 29-ին նախարարության աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել: