Լրահոս
Հասարակական
23:58
01.11.22
164

Կբարելավվեն Հայաստանի ջրային ոլորտի կառավարման մոտեցումները և կստեղծվեն ջրի հասանելիության հավասար հնարավորություններ

Img default alt hy

Հոկտեմբերի 31-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանն ընդունել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանին, ծրագրի փորձագետներին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության ջրային ռեսուրսների և էներգետիկ հարցերով խորհրդական Մարինա Վարդանյանին:

Ողջունելով հյուրերին՝ Լ. Ազիզյանը հաջող ընթացք է մաղթել ծրագրին։

​Ծրագիրն իրականացվելու է «Դելոյթ Քնսալթինգ»-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կոլորադո Բոլդեր» համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ։ 5 տարի տևողությամբ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին բարելավել ջրային ոլորտի կառավարման իր մոտեցումները և ստեղծել ջրի հասանելիության հավասար հնարավորություններ՝ ապահովելով որակյալ ջուր, խնայելով ու պահպանելով ջրային ռեսուրսները։ ​Այդ նպատակին ծրագիրը հասնելու է ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների ներդրման, ոլորտի կառավարման բարելավման, ոռոգման, խմելու ջրամատակարարման, ջրի մաքրման նպատակով փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ինչպես նաև անդրսահմանային համագործակցության միջոցով։

Ծրագրի առաջին բաղադրիչն ուղղված է ջրային ռեսուրսների մոնիթորինգի դիտակետերում առաջադեմ տեխնոլոգիաների և գործիքակազմի ներդրմանը՝ ջրային ռեսուրսների անվտանգ և կայուն կառավարման ապահովման նպատակով։ Այդ ուղղությամբ նախատեսվում է ՀՀ ջրային ռեսուրսների դիտարկման շուրջ 10 մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգային դիտակետերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և դրանց արդիականացման ու ժամանակակից գործիքակազմով վերազինման աշխատանքների իրականացում։