Լրահոս
Իրավական
14:15
04.11.25
95

Կաթողիկոսի հարազատների կալանավորումները, հոգևորականների հալածանքներն ինձ հիշեցրեցին 2000-ականների կեսերի բռնատիրական Ուզբեկստանը. իրավապաշտպան

Img default alt hy

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Կաթողիկոսի հարազատների կալանավորումները, հոգևորականների նկատմամբ օրեցօր ավելացող հալածանքներն ինձ հիշեցրեցին 2000-ականների կեսերի բռնատիրական Ուզբեկստանը, աշխատում էի Human Rights Watch-ի գրասենյակում, պաշտպանում էինք խաղաղ մուսուլմաններին, որոնք հալածվում և հետապնդվում էին իշխանությունների կողմից կրոնական հայացքների համար։

Թիրախը հոգևոր առաջնորդն էր, հատկապես նրանք, ովքեր բարձր հեղինակություն էին վայելում, և իշխանությունը վտանգ էր զգում։ Բանտերում էին հայտնվում հոգևոր առաջնորդի հարազատները, ընտանիքի անդամները, անգամ նրան ճանաչողները։ Ես այս երևույթը վերագրում էի հենց այդ երկրի բռնատիրական մշակույթին, բայց պարզվում է՝ սխալվում էի»։