Լրահոս
Միջազգային
17:30
04.11.25
161

Կատաղի ճակատամարտը շարունակվում է Պոկրովսկում. Զելենսկին որոշել է հրթիռներ արտադրել

Ռուսաստանը  հայտարարել է, որ իր զորքը սեղմում է ուկրաինացիների շրջափակման օղակը Պոկրովսկում: Դա տրանսպորտային և լոգիստիկ հանգույց է, որը ռուսական կողմը փորձում է գրավել ավելի քան մեկ տարի: Դաշնությունը հայտնում է նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում շրջափակված ուկրաինական զորքը սեղմելու մասին: 

Երկու դեպքում էլ Ուկրաինան հերքում է, թե ռուսներին հաջողվել է նեղը գցել իրենց: